Վաղը՝ դեկտեմբերի 5-ին նշվում  է Կամավորների միջազգային օրը:

Միջազգային օրվա կապակցությամբ Հայ կամավորների միությունը հանդես է եկել «Եւս մեկ օր Երեւանի համար» նախաձեռնությամբ, որի նպատակն է մաքրել Երեւանը:

Դեկտեմբերի 5-ի առավոտյան ժամը 10-ին կամավորները կհանդիպեն  3 կետում` մետրոյի «Բարեկամություն» կայարանի, Ալեքսանդր Թամանյանի արձանի եւ Հայկական կարմիր խաչի ընկերության (Պարոնյան 21) մոտ:

Հայ կամավորների միությունը կտրամադրի անհրաժեշտ բոլոր պարագաները` աղբի տոպրակներ, ձեռնոցներ, մաքրություն իրականացնելու համար:
Կամավորների միջազգային օրը հռչակվել է 1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: