Անհրաժեշտ է տղամարդկայնորեն եւ պատվով դիմակայել անվտանգության համաշխարհային մարտահրավերներին, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ մարդկային սպառնալիքներին: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ասիայի քաղաքական կուսակցությունների 6-րդ գլխավոր ասամբելաում, որն անց էր կացվում Կամբոջայում «Ասիայի համար լավագույնի փնտրտոքներով» խորագրի ներքո:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետական ինքնքիշխանության եւ ազգային շահերի հենարանը պարտադիր հարգանքն է եւ արժանապատվության պաշտպանումը, ինչպես նաեւ յուրաքանչյուր մարդու իրավունքների եւ պարտականությունների ապահովումը հասարակական եւ միջազգային հարցերի քննարկման գործում:
«Ժառանգության» ղեկավարը հանդիպում է ունեցել Կամբոջայի վարչապետ Խուն Սենոնի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նշենք, որ միջացառմանը մասնակցում են 89 կուսակցությունների ներկայացուցիչներ աշխարհի 36 երկրներից:





























