Սիբիրյան հասկի տեսակի շան տիրուհին ստիպված է եղել պաշտպանել արջից իր շանը, երբ միասին զբոսնում էին Ալյասկայում՝ վրանային ճամբարից ոչ հեռու։

Տեսանյութում երեւում է, որ արջը, որն անտառում զբոսնում էր իր երկու քոթոթների հետ, սկսում է հետապնդել շանը։ Կադրի ետեւից լսվում է, թե ինչպես է արջը մռնչում, իսկ շունը՝ հաչում։

Հետո լսվում են կնոջ բղավոցները, նրան հաջողվում է վախեցնել գիշատչին, որը նահանջում է։ Կադրում նորից հայտնվում է ողջ ու անվնաս հասկին։

Տեսագրության հեղինակ Թոմ Հենդերսոնը Mashable պորտալին հայտնել է, որ արջին վախեցնողը իր կինն է եղել։ Շունը չի տուժել։