Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19-ի սահմաններում Երեւանի Կորյուն-Տերյան  փողոցների խաչմերուկում՝ «Ցիտադել» բիզնես-կենտրոնի դիմաց իրար են բախվել 2 մեքենաներ։ Ինչպես  NEWS.am-ին դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի են ենթարկվել  «Ռավ4» մակնիշի 16 ԼՍ 774 համարանիշի եւ «Մերսեդես» 04 ՏՕ 401 համարանիշի ավտոքենաները, ինչի արդյունքում «Ռավ4»-ի վարորդ 42 - ամյա Տիգրան Պալյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ «Մերսեդեսը» վարել է 65 - ամյա Սերգեյ Մելքոնյանը։ 

Ըստ Շամշյանի՝ վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության տեսուչները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութույունների քննության բաժնի քննիչը։ Վերջինս դեպքի վայրի տեղազննում է իրականացնում։ Ավտոմեքենաների  բախման վայր են հրավիրվել նաեւ 2 քարշակներ, որպեսզի  մեքենաները տեղափոխեն ՃՈ տուգանային հրապարակ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի