Դեկտեմբերի-4-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի 99 ՈՈ 303 համարանիշի եւ Վազ-21 010 մակնիշի 10 ՍՍ 689 համարանիշի մեքենաները։ Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ-21 010-ը պատկանում է «Ռել» տաքսի ծառայությանը։ Ըստ նախնական տվյալների՝ բախման արդյունքում, տաքսու վարորդն ու կին ուղեւորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկացմամբ՝ վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության տեսուչները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործոթյունների քննության բաժնի քննիչը։
Այս պահին ճանապարհատրանսպորտային հանցագործոթյունների քննության բաժնի քննիչի կողմից վթարի վայրի տեղազննում է կատարվում, որից հետո նա մեկնելու է հիվանդանոց, որպեսզի ճշտի հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։





Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























