Արեւային քամին, որը ձեւավորվել է արեւի մակերեւույթին, շարժվում է երկրի ուղղությամբ։ Այն մագնիսային փոթորիկ է առաջացրել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Անատոլի Բելովը։

«Արեւի վրա պսակաձեւ անցք է նկատվում՝ մեծ արագությամբ երկրի կողմ շարժվող արեւային քամու հետ միասին։ Այն արդեն միջմոլորակային ալեկոծություն եւ Երկրի վրա փոքրիկ մագնիսային փոթորիկ է առաջացրել»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ երեւույթների զարգացմանը սապսում է առաջիկա 8 ժամում , իսկ հետո գեոմագնիսակնա իրավիճակը կհանդարտվի։

Բելովի խոսքով՝ մագնիսային փոթորիկը 4 միավոր է գնահատվում՝ հնարավոր 9-ից։ Երկրի մագնիսային փոթորիկների ազդեցությունն արտացոլվում է խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վատթարացման, սարքավորումների աշխատանքում խոտանի տեսքով։