ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 17-ին, կազմել է 478.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.31 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 615.92 դրամ (նվազել է 0.50  դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 559.83 դրամ (նվազել է 1.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.05 դրամ (աճել է է 0.02 դրամ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 256.45 դրամ, ոսկի՝ 19,567.88 դրամ, պլատին՝ 14,805.63 դրամ։

Օգոստոսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: