«Экспресс газета»-ն հրապարակել է 50 անց ամենասեքսուալ աստղերի տասնյակը:
1 - Մադոննա
Արեւմուտքում Մադոննան նույնն է, ինչ Պրիմադոննան Ռուսաստանում: Նրան սիրում են, պաշտում են, նրա հեղինակությունն անսասան է: Նրան անընդմեջ մեջբերում են: Ասում են, որ 52-ամյա Մադոննան էներգետիկ վամպիր է, որը էներգիա է կորզում իր երիտասարդ սիրեկաններից:
2 - Շերոն Սթոուն
Անցած տարի Շերոնը դարձավ 51 տարեկան եւ մերկ կրծքով լուսանկարվեց Paris Match ամսագրի շապիկի համար: Մեկ տարի անց էլ նա գրեթե նույն ոճի մեջ է: Շերոնը երկու փոքրահասակ որդիների մայր է, սակայն երբեմն հայտնվում է 15 տարեկան աղջնակի զգեստով:
3 - Միշել Պֆայֆեր
2009-ին էկրան բարձրացավ «Շերի» ֆիլմը, որտեղ Միշել Պֆայֆերը խաղաց կնոջ, որին սիրահարվում է երիտասարդ մի պատանի: Տեսարաններից մեկում Շիլեը ամբոջողվին մերկ մերսողի սեղանին պառկած է: 52-ամյա դերասանուհու գեղեցկությունը շարունակում է աչք շոյել:
4 - Ջենիս Դիկինսոն
Ջենիսը դարձյալ ուշադրության կենտրոնում է «Ջենիս վհուկի մոդելային դպրոցը» ռիալիթի-շոուի շնորհիվ: Դիկինսոնը չի թաքցնում, որ դեմքի վրա չկա բոտոքսից ազատ տեղ:
5 - Քիմ Քեթրոլ
Դերասանուհին 54 տարեկան է, բայց նրա սեքսուալ գրավչությունը ապացույցի կարիք չունի. «Սեքսը մեծ քաղաքում» սերիալն ու երկու ֆիլմերը հերիք են:
6 - Շեր
Շերի հետ «Բուրլեսկ» ֆիլմում նկարահանված Քրիստինա Ագիլերան հայտարարեց, որ հիացած է 64-ամյա երգչուհով: Եվ դա զարմանալի չէ, քանի որ տատիկ Շերի կողքին 29-ամյա Ագիլերան շատ ծեր տեսք ունի: Շերն իհարկե արդեն կորցրել է պլաստիկ վիրահատությունների հաշիվը: Սակայն նա երբեք չի կորցնում ոգու առույգությունը:
7 - Քիմ Բեյսինգեր
Աշխարհի ամենասեքսուալ շիկահերներից մեկն արդեն 57 տարեկան է: Իհարկել է «9 ու կես շաբաթների» ժամանակները վաղուց անցել են, բայց Քիմը շարունակում է լինել գրավիչ ու գեղեցիկ:
8 - Էնդի Մաքդաուել
«Արջամկան օրը» եւ «Չորս հարսանիք եւ մեկ թաղում» կատակերգությունների աստղն այս տարի նշեց 52-րդ տարեդարձը: Էնդին շատ է սիրում լուսանկարվել երկու դուստրերի հետ: Նրաց կողքին նա, կարծես, նրանց ավագ քույրը լինի:
9 - Ջեյն Սեյմուր
«Ապրիր եւ թույլ տուր մահանալ» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը կատարած Սեյմուրը, որը հետագայում փայլեց «Բժիշկ Քուինը» սերիալում հավանաբար գտել է երկրորդ երիտասարդության գաղտնիքը: 59 տարեկան Սեյմուրը 40 տարեկանի տեսք ունի: Նա չորս զավակ ունի: Չորս անգամ էլ նա ամուսնացել է:
10- Ջեյն Ֆոնդա
Նա շարունակում է լուսանկարվել փայլաթուղթ ամսագրերի շապիկների համար: Նա գովազդում է ֆիթնեսի սեփական դասընթացը: Ջեյն Ֆոնդան հաղթահարեց բարօրակ ուռուցքի մղձավանջը, նրա դեմքին բազմաթիվ կնճիռներ կան, բայց նա… 72 տարեկան է:



























