Հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրը մինչեւ Լոս Անջելես մեկնելը ճաշել է Ֆրանսիայի նախկի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ռիշար Ֆինդիկյանը։

Նշենք, որ Լոս Անջելեսում Ազնավուրը կմասնակցի Փառքի արահետում իր պատվին աստղի բացմանը։ Արարողությանը ներկա կլինեն հայկական ծագում ունեցող ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն։