Ամսագրերի շապիկների ավանդական մրցապայքարում, որի հաղթողը հայտնի է դառնում ինտերնետային քվեարկությամբ հաղթել է Hello! պարբերականի Թինա Կանդելակիի լուսանկարով շապիկը:

Հայտնի հեռուստահաղորդավարուհուն հաջողվել է հետ թողնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին 1,5 հազար ձայնով: Պուտինի լուսանկարը Star Hit պարբերականի շապիկին է: Չի օգնել նույնիսկ Բուլղարիայի վարչապետի նվիրած շունը, որի հետ է լուսանկարվել Պուտինը:

Երրորդ տեղը կիսել են երկու ամսագրեր` Grazia-ն Միացյալ թագավորության արքայազն Ուիլյամի եւ նրա հարսնացուի` Քեյթ Միդլթոնի լուսանկարով եւ ОК-ը` Ժաննա Ֆրիսկեի լուսանկարով: