Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի փորձագետները վերամշակում են Իդլիբի շրջանում դեէսկալացիայի գոտու ստեղծումը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Աստանայի ձեւաչափով փորձագետները վերամշակում են Իդլիբում դեէսկալացիայի գոտու ստեղծումը»,- նշել է նա։

Դիվանագետը նաեւ փաստել է դրական միտումները Սիրիայում ռազմաքաղաքական մթնոլորտի զարգացման մեջ, այդ թվում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ու դեէսկալացիայի գոտիների ստեղծումը երկրի հարավ- արեւմուտքում ու Հոմս նահանգի հյուսիսում։

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունները Աստանայում բանակցությունների ընթացքում մայիսի սկզբին պայմանավորվել են Սիրիայի տարածքում ստեղծել դեէսկալացիայի չորս գոտիներ։ Երեք գոտիներ արդեն գործում են։