Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Ուրվականը» ֆիլմը, որը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության է  ստացել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակները: Արարողությունը տեղի է ունեցել Տալինի Solaris մշակութային կենտրոնի Nokia դահլիճում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Պոլանսկին ստացել է լավագույն ռեժիսորի եւ սցենարիստի մրցանակները: Գլխավոր մրցանակ են ստացել նաեւ ֆիլմի համասցենարիստ Ռոբերտ Հարիսը, կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսփլաթը, դերասան Էվան Մակ Գրեգորը եւ նկարիչ Ալբրեխտ Կոնրադը:

Պոլանսկին չի կարողացել ներկա լինել արարողությանը եւ ելույթ է ունեցել Skype-ով: