Դաղստանի ղեկավար Մագոմեդսալամ Մագոմեդովի եղբայր Հաջիմուրադը զոհվել է դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայում Դաղստանյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռի վթարի հետեւանքով: Նա բազմաթիվ վնասվածքներ էր ստացել եւ մահացել է հիվանդանոցում:

Զոհվածների մեջ է նաեւ Դաղստանի Սահմանադրական դատարանի անդամներից մեկի 80-ամյա մայրը` Ռոզա Գաջիեւան: