Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 10:50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրի հատվածում ԳԱԶ-24 մակնիշի 63 ՕԼ 462 համարանիշի մեքենայի վարորդը, չկարողանալով տիրապետել մեքենայի կառավարումը, բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ 20-25 մետր գլորվել ձորը:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եւ 2 ուղեւորները տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները:

Այս պահին վթարի վայրում տեղազննման եւ քննչական աշխատանքներ է իրականացնում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչը:

Վթարված մեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս են բերել ձորից եւ տեղափոխել են Հրազդանի ՃՈ տուգանային հրապարակ:

Պարզվել է նաեւ տուժածների ինքնությունը: Վարորդը, որի վիճակը ծանր է գնահատվում, 1955թ. ծնված Գառնիկ Բագրատնի Գալստյանն է: Մեքենայում են եղել նրա դուստրը՝ 29-ամյա Մարինե Գալստյանն ու կինը՝ Մարիետա Գեւորգյանը:

Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի