Բարսելոնայից 0:5 հաշվով կրած պարտությունից հետո Ռեալը Մադրիդում ընդունեց Վալենսիային եւ առավելության հասավ Ռոնալդուի դուբլի շնորհիվ` 2:0: 14-րդ տուրում Բարսելոնան ավտոբուսով հյուր գնաց Պամպլոնա` Օսասունային: Ավիադիսպետչերների գործադուլի պատճառով կատալոնացիները ստիպված եղան մի քանի ժամ ավտոբուսում անցկացնել եւ ուշանալ հանդիպմանը: Այս խաղում եւս գրանցվեց դուբլ: Աչքի ընկավ Մեսին: Մեկ գնդակ էլ խփեց Պեդրոն: Բարսելոնան հաղթեց 3:0 հաշվով եւ 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռեալն ունի 35 միավոր: