Ստամբուլում հայերով բնակեցված Շիշլի թաղամասի Բյուքդերե պողոտայում գիշերը զինված հարձակում է կատարվել, հայտնում է թուրքական Аrti49 կայքը: 

Միջադեպը տեղի է ունեցել շրջանի առեւտրի կենտրոնի մոտ, տեղական ժամանակով մոտ ժամը 01:00-ին: Մի քանի զինված մարդ ավտոմեքենայից իջել են եւ կրակել 27-ամյա Օսման Քեմուրջիի վրա: Նա հոսպիտալացվել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Բարեբախտաբար, փամփուշտները չեն դիպել կողքից անցնող կնոջը:

Կրակողներին հաջողվել հանցագործության վայրից փախուստի դիմել:

Կրակողներից մեկը փորձել է առեւանգել մոտակայքով անցնող տաքսին, սակայն վարորդին հաջողվել է հեռանալ: Նա կրակել է մեքենայի ետեւից, որտեղ վարորդից բացի, նաեւ 2 ուղեւոր կար:

Վարորդ Սեյֆեթին Քարաթաշի խոսքով՝ իր մեքենայի վրա հարձակման պահին նրա մեջ 2 ուղեւոր է եղել՝ մայր եւ դուստր, որոնք չեն տուժել: