Մոլդովայի խորհրդարանում ստեղծվել է ձախ կենտրոնամետ կոալիցիա, որը միավորել է կոմունիստներին եւ դեմոկրատներին: Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հայտարարել է, որ կոալիցիա ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարիան Լուպուի հետ բանակցություններում:
Նոր կոալիցիան կկարողանա ձեւավորել խորհրդարանի ղեկավարություն եւ երկրի կառավարություն: Դե ֆակտո կոալիցիայի մաս են կազմել արդեն 57 պատգամավորներ` 42 կոմունիստ եւ 15 դեմոկրատ: Մոլդովայի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է 61 ձայն: Վորոնինն ու Լուպում հայտարարել են, որ չհերիքող չորս ձայնը տեխնիկական հարց է:
Այժմ Մոլդովայի նախագահի պաշտոնակատար է Լիբերալ կուսակցության առաջնորդ Միխայ Գիմպուն: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ առաջիկա օրերին նա ստիպված կլինի թողնել իշխանությունը:




























