Իրանի եւ Ադրբեջանի ռեժիմները ընդդիմադիրներին ոչնչացնում են սեւ գոտի ունեցող նինձյա մարտիկների միջոցով: Դեկտեմբերի 5-ին նման տեղեկություն է հրապարակել սկանդալային WikiLeaks կայքը:

Ադրբեջանում ամերիկյան դեսպանության ուղարկած հաղորդագրությունում նշվում է, որ ոմն իրանցի վկայել է, թե արեւլյան մարտարվեստի ակումբներին ստիպում են համագործակցել իրանական հետախուզության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Իրանցին հաղորդել է, որ հատուկ առաքելություններում ներգրավվել են նինձյա մարտիկներ: Նրանք օգտագործվել են նույնիսկ քաղաքական սպանությունների համար: Նինձյաները գործում են ոչ միայն Իրանում, այլեւ` Ադրբեջանում, գրում  է Կուրսորը: