Պրոտոն-Մ հրթիռակիրը, որը պետք է ուղեծիր դուրս բերեր ԳԼՕՆԱՍՍ-Մ-ի երեք արբանյակներ 8 աստիճանով շեղվել է ուղեգծից եւ ընկել է Խաղաղ օվկիանոսի ոչ նավարկելի հատվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հրթիռը երեք արբանյակներով ընկել է Հավայան կղզիներից 1500 կմ հյուսիս-արեւմուտք:
Վթարի պատճառն առայժմ հստակեցված չէ: Երեք արբանյակները պետք է ձեւավորեին ռուսական ԳԼՕՆԱՍՍ նավիգացիոն խմբավորման վերջնական կազմը. 24 արբանյակներ կաշխատեին երեք հարթություններում:




























