Համացանցում հայտնաբերվել է գաղտնի էջ, որը պարունակում է հղում՝ Apple ընկերության անունից հրապարակված թափուր աշխատատեղի մասին հայտարարությանը,  հայտնում է The Independent-ը։

Էջը գտել է լրագրող Զաք Ուիթաքերը։ Նման հղում է եղել հրապարակված us-east-1.blobstore.apple.com կայքում։

 Այդ կայքում պատկերված է Apple-ի խորհրդանիշը ու թափուր աշխատատեղի մասին հայտարարություն է հրապարակված։

«Ողջույն, դու գտար մեզ»,- ասվում է գաղտնի նամակի սկզբում։ Նամակը հասցեագրված է «տաղանդավոր ինժեների, որը կդառնա Apple-ի էկոհամակարգի առանցքային բաղադրիչը»։