Արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված ալգորիթմները թույլ են տալիս չինական սուպերհամակարգչին 5 վայրկյանում 100 հիվանդի ախտորոշել։ Ընդ որում, համակարգիչը կարող է ախտորոշել զանազան հիվանդություններ՝ նյարդային հյուծումից սկսած մինչեւ ինֆեկցիոն հիվանդություններ, հայտնում է «Սինհուան»։

Ախտորոշումից բացի՝ համակարգիչն առաջարկում է ընտրել բուժման ամենահարմար սխեմաները։

Համակարգի փորձնական շահագործման ընթացքում պարզվել է, որ համակարգիչը 20 տոկոսով ավելի ճշգրիտ է ախտորոշում,  քան բժիշկները։ Չինացի գիտնականների կարծիքով՝ այս համակարգը թույլ կտա զգալիորեն բարձրացնել բժշկական ծառայությունների որակը։