Իրանական Սպահան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները դաժանաբար ծեծել եւ ձերբակալել են տեղական հայ համայնքի 14-ամյա մի ներկայացուցչուհու:
Ինչպես հաղորդում է NCR-Iran.org-ը, դեկտեմբերի 3-ին վաղ առավոտյան աղջկան կանգնեցրել են Կորպուսի պահապանները եւ հայտարարել, թե նա «ոչ պատշաճ է հագնված»: Զինվորականները ցանկացել են ձերբակալել աղջկան, վերջինս, սակայն, դիմադրություն է ցույց տվել: Աղջկան օգնութան են շտապել այլ դեռահասներ, որոնք փորձել են համոզել Կորպուսի պահապաններին՝ չձերբակալել աղջկան:
Պահապաններին օգնության են հասել հատուկ ծառայությունների գործակալները, որոնք ցրել են երիտասարդներին, իսկ աղջկան դաժան ծեծի ենթարկել եւ ձերբակալել:





























