Օգոստոսի 22-ին Microsoft-ն անոնսավորել է Age of Empires խաղի 4-րդ մասը: Ընկերությունը ներկայացրել է խաղի առաջին թիզերը: Այս մասին հայտնում է RTV-ն՝ վկայակոչելով ընկերության կայքը:
Ընկերությունից հայտնել են, որ խաղը մշակման փուլում է եւ հասանելի կլինի անհատական համակարգիչներով: Խաղի թողարկման ճշգրիտ ժամկետը չի հրապարակվում: Microsoft-ն այս խաղով զբաղվում է Relic Entertainment ընկերության հետ:
Age of Empires-ի առաջին մասի թողարկման 20-ամյակի պատվին ընկերությունը կթողարկի նաեւ Definitive Edition խաղի բարելավված տարբերակը: Այն հասանելի կլինի հոկտեմբերին:
Age of Empires-ի վերջին տարբերակը թողարկվել է 2005 թվականին: Խաղի սյուժեն նվիրված է գաղութատիրության ժամանակաշրջանում երկրների բախմանը: Գործողությունը սկսվում է 1565 թվականից: Գործող երկրներից են Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Պրուսիան, Ռուսաստանը եւ այլ երկրներ:
Խաղացողին ընտրելու համար 16 երկիր է առաջարկվում, յուրաքանչյուրն առանձնանում է անհատական բնութագրերով: Դրանք 5 քաղաքակրթությունների են բաժանված՝ Ասիա, Բաբելոն, Եգիպտոս, Հունաստան եւ Հռոմ: Խաղի առաջին մասում գործողությունը սկսվում է քարի դարից եւ ավարտվում երկաթի դարով: Երկրորդում գոծողությունը սկսվում է 1300-ական թվականներից եւ ավարտվում ուշ միջնադարով:











