Նոր հետազոտություններով պարզվել է, որ թանկարժեք ալմաստի ահռելի քանակություն է ծորում Ուրանի եւ Նեպտունի մակերեւույթի միջով եւ ծածկում հսկա մոլորակների միջուկները:

Այս մոլորակների մակերեւույթին եզակի «ալմաստե անձրեւներ» են տեղում, որոնք ձեւավորվում են ջրածնի եւ ածխածնի վրա ազդող անոմալ ճնշման հետեւանքով եւ նստում են 8 հազար կմ խորության վրա: Այս ալմաստները հազարավոր տարիներ սառած բնահողի շերտի միջով ցած են իջնում եւ կուտակվում մոլորակի միջուկի շուրջը, հայտնում է Metro պարբերականը: Գորմանացի գիտնականների հետազոտության արդյունքները մանրամասն ներկայացված են Nature Astronomy ամսագրում:

Համեմատության համար՝ աշխարհում ամենամեծ ալմաստը Կուլինան I (Աֆրիկայի Մեծ աստղ) կշռում է 3106,75 կարատ (621,35 գրամ), իսկ նրա չափերը գրեթե 10×10×10 սմ է:

Ուրան եւ Նեպտուն մոլորակները աստղագիտական աշխարհում հայտնի են որպես 2 սառած հսկաներ: Դրանք հաստ մթնոլորտ ունեն, իսկ մակերեւույթը հիմնականում սառույցից է կազմված: