ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ օգոստոսի 23-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:




























