Facebook սոցցանցի օգտատերերը ծառայության աշխատանքում խնդիրների են բախվել: Այս մասին նշված է downdetector կայքում, որը հետեւում է հանրահայտ ինտերնետ ռեսուրսների աշխատանքում խափանումներին եւ անջատումներին:

Ըստ downdetector-ի տվյալների՝ սոցցանցում տեխնիկական խնդիրներ են գրանցվել Բելգիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ճապոնիայում, Ամերիկայում եւ Ավստրալիայում:

Ավելի վաղ Եվրոպայի բնակիչները նման խնդիրների էին բախվել նաեւ Instagram-ից օգտվելիս, գրում է ՌԻԱ Նովոստին: