Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններին:

«Ամերիկացի համանախագահը որեւէ նորություն չի հայտարարել, ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները, եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որեւէ նորություն չի ասվել:

Հայաստանն իր վերաբերմունքը արտահայտել է այդ հինգ հայտարարությունների վերաբերյալ:

Ուրիշ բան է, որ Ադրբեջանն է խուսափում որեւէ ձեւով իր դիրքորոշումն արտահայտել այդ արտահայտությունների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլեւ ձեւացնում, որ նման որեւէ առաջարկներ, սկզբունքներ կամ տարրեր գոյություն չունեն»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական 6 կետերը։