«Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հեկտար տարածքից հրդեհի հետեւանքով 250 հեկտար անտառային տարածք է տուժել։ Այս մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ դրանք արբանյակներից մեկից ստացված նախնական տվյալներ են։ «Ես անձամբ եմ դիմել հասարակական կազմակերպություններին։ Մենք նաեւ ԱՄՆ-ին ենք դիմել՝ այս հարցում նրանց աջակությունը ստանալու համար։ Առաջիկայում մենք կհամեմատնեք մեր տվյալները»,- նշեց Տոնոյանը։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին ընդգծեց, որ հստակ պատկեր ստանալու համար մի քանի աղբյուրներ կհամադրվեն. «Ցանկանում եմ վստահեցնել՝ մենք ոչինչ չենք թաքցնի։ Ավելին, մենք ցանկանում ենք հստակ ու հասկանալի գնահատականներ հնչեցնել, որպեսզի վերականգնողական աշխատանքները ներառեն ամբողջ հասարակությունը»։
Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում տուժել է 204 հեկտար տարածք։


























