Ամերիկացի ծրագրավորող Քրիս Բոլինը կայք է ստեղծել, որն աշխատում է առանց համցանցին միանալու։ Այս մասին հաղորդում է Motherboard-ը։

«Դուք պետք է օֆլայն ռեժիմում լինեք՝ բովանդակությունը տեսնելու համար»,-ասվում է կայքի գլխավոր էջի հաղորդագրությունում։

Համացանցից անջատվելուց հետո պորտալում ուղերձ կա, որտեղ հեղինակը խորհուրդ է տալիս ավելի հաճախ օֆլայն ռեժիմում լինել նրանց, որոնք  ցանկանում են պրոդուկտիվ լինել։ Բոլինի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մարդկանց ուշադրությունը կենտրոնացված է ոչ միայն ընկերների կամ ընտանիքի անդամների վրա, այլեւ հայտնի սփամերների։ Գրեթե բոլորն ուշադրություն են դարձնում մեսենջերներով ստացած հաղորդագրություններին ու բջջային հավելվածների ծանուցումներին։ Նա խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ անջատվել համացանցից՝ ձեզ եւ ձեր ժամանակը գնահատելու համար։