SpaceX ամերիկյան ընկերությունը Վանդենբերգում (Քալիֆորնիա) ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից արբանյակ է արձակել Թայվանի ազգային տիեզերական գործակալության համար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Formosat-5 արբանյակն ուղեծիր է բարձրացրել պտտվող աստիճանով Falcon 9 հրթիռ կրիչը։ 

Մեկնարկից տասը րոպե անց կրիչի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում լողացող հարթակի վրա։ 2017 թվականի ընթացքում սա SpaceX-ի 12-րդ հաջողված արձակումն է։