Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում օգոստոսի 24-ին 61-ամյա տղամարդու մահվան մեջ կասկածվում է նրա զարմիկը:

NEWS.am-ի տեղեկություններով, 61-ամյա տղամարդը երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանում եւ վերջերս էր Հայաստան վերադարձել առողջական խնդիրների պատճառով: Դեպքի օրը տանը, նախնական տեղեկություններով, եղել են 61-ամյա տղամարդը, նրա քույրն ու քրոջ 31-ամյա որդին: Հենց խնջույքի ժամանակ էլ վիճաբանություն է եղել, որն էլ նման ողբերգական ավարտ է ունեցել: Մեզ հաջողվեց պարզել, որ 61-ամյա տղամարդու՝ ՌԴ-ում եղած ժամանակ նրա տանն ապրել են հենց քույրն ու զարմիկը: Տեղեկություն կա, որ դեպքին ականատես է եղել 31-ամյա երիտասարդի մայրը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալով, 31-ամյա երիտասարդը նախ ծեծել է քեռուն, ապա խեղդամահ արել: 61-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: