2022 թվականին Իրանը կավարտի Արաք քաղաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի վերակառուցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի ղեկավարի տեղակալ Բեհրուզ Քամալվանդին, հաղորդում է Press TV հետուստաալիքը։

Քամալվանդիի խոսքով՝ Հանդաբ անվանումը ստացած ծանր ջրով աշխատող ռեկտորի վերակառուցման նախագիծն ըստ գրաֆիկի է ընթանում։

Ռեակտորի վերակառուցումը տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի իրագործման շրջանակում։ Վերակառուցումից հետո ռեկոտրն այլեւս հնարավոր չի լինի օգտագործել պլուտունիում  մշակելու նպատակով։