Պակիստանի հյուսիս-արեւմուտքում կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը հասնում է 55-ի: Շուրջ 100 հոգի ստացել են վնասվածքներ:
Դեկտեմբերի 6-ին երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել այն շենքում, որտեղ գտնվել են տեղական վարչակազմի ներկայացուցիչները: Երկու ահաբեկիչ-մահապարտներ գործի են դրել պայթուցիկ սարք, որտեղ ապրել եւ աշխատել են մի շարք տեղացի պաշտոնյաներ: Ոստիկանությունում նշել են, որ հրաշքով չի տուժել տեղի վարչակազմի ղեկավար` քաղաքական գործակալը:
Ոստիկանությունում վստահ են, որ այդ ահաբեկչությունը Պակիստանի թալիբանական «Թեխրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման ձեռքի գործն է:




























