ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի գործերով տնօրեն Էթան Գոլդրիչն այցելել է Ադրբեջան։
Ինչպես Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Քիս Բինը, տարածաշրջանային այցի ընթացքում Գոլդրիչը նախատեսում է լինել նաեւ Հայաստանում եւ Վրաստանում։
Այցի ընթացքում Գոլդրիչը նախատեսում է հանդիպել նաեւ կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։




























