«Աղջիկներին պետք է կոչ անենք, որ շատ երեխաների անուններ Անի դնեն»,-դեկտեմբերի 6-ին  նախարարին կից ատյանի նիստում նման ցանկությամբ է հանդես եկել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Առաջարկը կապված է Հայաստանի մայրաքաքաղաք Անիի 1050 ամյակի հետ: Հաջորդ տարին հոբելյանական է եւ Սփյուռքի նախարարությունը լծվել է այն հիշարժան դարձնելու գործին: 

«Մենք մեր խոշոր հոբելյաններին պետք է տեր կագնենք, եւ էս են դեպքն է, որ պետք է Անիով ցույց տանք այն վայրագությունը, դաժանությունները, որ կատարվել են ոչ միայն մարդկանց, այլ քարերի հետ: Եւ ինչու չէ, աշխարհին ներկայացնենք Անին իր ե՜ւ պատմական ե՜ւ քաղաքական մշակութային դեմքով»,-ասել է նախարարը:

Նա նշել է որ  արդեն պայմանավորվել է քաղաքապետի հետ` ստորագրել հուշագիր, որտեղ մի մեծ տեղ կհատկացվի Անիի 1050- ամյակը նշելուն:

«Մայրաքաղաքը պետք է դառնա նաեւ կրողը` որպես ժառանգորդ նախորդ մայրաքաղաքների, նույնիսկ ես պայմանավորվածություն ունեմ ինչ-որ տարածք Անի կոչենք»,-ասել է Հրանուշ Հակոբյանը, հավելելով, որ ճոխ միջոցառում են նախատեսում, նշելու են սփյուռքյան բոլոր կառույցներում, իսկ Հանրապետության հրապարակում հավաքելու են 1050 Անի: