Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու դեկտեմբերի 6-8-ը կայանալիք «Միացյալ ուժերով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը գլոբալ դաշինքի միջոցով» խորհրդաժողովին:
Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի կողմից, որի նպատակը աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է:
Հանդիպման ժամանակ կքննարկվեն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակմանը, մոնիթորինգին, կոռուպցիայի դեմ մղվող պայքարի հեռանկարներին վերաբերող հարցեր:




























