WhatsApp-ի օգտատերերն առաջիկայում մատչում կստանան նոր գործառույթի՝ գունավոր տեքստային գրառումների, հաղորդում է RG-ն։
WhatsApp-ում «ստատուսներ» կոչվում են փոքրիկ կարճ ուղերձները, որոնք պահվում են որոշակի ժամանակ, մինչեւ ջնջելը։
Նշենք, որ գունավոր տեքստային գրառումներն արդեն հասանելի են Facebook սոցիալական ցանցում, որին 2014թ. հոկտեմբերից պատկանում է WhatsApp-ը։
Նոր գրառում անելիս օգտատերերը կարող են ընտրել ֆոնային գույնը, ավելացնել հղումներն ու փոխել տառատեսակը։
Այժմ նոր գործաույթը հասանել է միայն սահմանափակ լսարանին ներառյալ՝ բետա-փորձարկողներին։ Ընկերությունում պնդում են, որ օրական 175 մլն մարդ գրառում է անում։



























