Մասնագետները Facebook Messenger-ով տարածվող սպառնալիք են հայտնաբերել, որը օգտատերերին ստիպում է վնասակար ծրագրային ապահովում տեղադրել։ Այդ մասին հաղորդում է «Կասպերսկու լաբորատորիան»։
Չարագործները կոտրում են օգտատերերի հաշիվները եւ ընկերներին հղումներ ուղարկում։ Հղումով անցնելով՝ օգտատերը հայտնվում է տեսանյութով էջին, ապա կեղծ կայքի՝ կախված բրաուզերից։ Windows-ով Mozilla Firefox բրաուզեր օգտագործողներին առաջարկվում է վնասակար ֆայլը ներբեռնել Flash Player-ի թարմացման պատրվակով։
Google Chrome-ի օգտատերերը տեսնում են YouTube-ը հիշեցնող կայք։ Կոճակը սեղմելուց ներբեռնվումէ ընդլայնումը, որն էլ իր հերթին ներբեռնում է վիրուսը։
Սպառնալիքը տարածվում է նաեւ Linux եւ MacOS օպերացիոն համակարգ օգտագործողների վրա։



























