Միջուկային զենքի փորձագետները միջուկային գործարքի շրջանակում հասանելիություն չունեն Իրանի ռազմական բազաներին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հայտնում է Reuters-ը:

Նա ԱԷՄԳ-ին կոչ է արել օգտագործել իր բոլոր լիազորությունները, որպեսզի Թեհրանը հետեւի միջուկային գործարքի բոլոր կետերին, որը կնքվել է 2015 թվականին:

Նրա խոսքով՝ այս գործողություններն անհրաժեշտ են գործարքի հավաստիությունն ու Իրանի կողմից դրա կատարումն ապահովելու համար:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Թեհրանը կարող է միջուկային համաձայնագրից դուրս գալ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու դեպքում: