Ուկրաինայի ինտերնետ-կուսակցությունն ակցիա է անցկացնելու՝ պահանջելով դադարեցնել Wikileaks կայքի սեփականատիրոջ՝ Ջուլիան Ասանջի հետապնդումը:
Ցույցը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 7-ին, Կիեւում ԱՄՆ դեսպանատան մերձակայքում:
Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, կուսակցությունը վերջնագիր է ներկայացնելու ԱՄՆ պետքարտուղարությանը՝ պահանջելով դադարեցնել DDOS-հարձակումները Wikileaks կայքի վրա:
«Ակցիայի ընթացքում կուսակցությունը բաց ուղերձ է հղելու ԱԳՆ ղեկավարությանը, նշելով, որ անհրաժեշտ է քաղաքական եւ տեխնիկական ապաստան հատկացնել Ջուլիան Ասանջին»,- ասված է բողոքի ակցիայի մասնակիցների հաղորդագրության մեջ:
Բողոքի գործողության մասնակիցները նոթբուքերի օգնությամբ Ջուլիան Ասանջի ազգանվան ինստալացիան են գրելու:





























