Ռուսական իշխանական Ռյուրիկովիչներ տոհմի հետնորդները ձախողվել են. նրանց Կրեմլը չեն տվել:
Ինչպես հաղորդում է «ԻՆտերֆաքսը», «Կնյաժեսկի» հիմնադրամը, որ ներկայացնում է Ռյուրիկովիչների շահերը, պահանջել էր Կրեմլի անժամկետ օգտագործման իրավունքը, այդ թվում Ալեքսանդրովյան այգու եւ Գրանիտե պալատի:
Մոսկվայի արբիտրաժային դատարանը դեկտեմբերի 6-ին եկել է այն եզրակացության, որ «հայցվորը չի ապացուցել իր իրավունքների ոտնահարման փաստը»: Ռուսաստանի կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը հայցվորի պահանջն անհիմն են որակել:
Ռյուրիկովիչների տոհմը դատարան էր դիմել 2010թ. օգոստոսի 16-ին: Նրանք պահանջում էին ոչ միայն Մոսկվայի Կրեմլը, այլեւ եւս 10 մերձմոսկովյան կրեմլներ: Հիմնադրամի ղեկավար Վալերի Կուբարեւը պնդում էր, որ հիմնադրամը հետաքրքրվում է նաեւ Ռուսաստանի տարածքի այլ պատմական օբյեկտներով:




























