Apple-ն App Store-ից ջնջել է իրանցի մշակողների բոլոր հավելվածները, հաղորդում է Associated Press-ը։
Իրանական Digikala ընկերության ներկայացուցիչ Ալի Մալեքին ասել է, որ ընկերության հավելվածները մոտ տասը օր առաջ են ջնջվել։ Պաշտոնական պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն են։
Իրանի հաղորդակցության նախարար Մոհամաեդ Ջավադ Ազարի Ջահորմին Apple-ին կոչ է արել հարգել իրանցի օգտատերերին։ Սոցկայքերում արդեն առկա է #StopRemovingIranianApps («դադարեցրեք ջջել իրանական հավելվածները») հեշթեգը։
Apple-ն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի տվել։



























