ԱՊՀ երկրների ներգաղթի ծառայությունները միացյալ տվյալների բազա կստեղծեն:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ներգաղթի դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Տյուրկինը, «արդեն կա հայեցակարգն ու տեխնիկական խնդիրը, այնպես որ կարելի է անցնել գործնական քայլերի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, «մի քանի տարում լիովին հնարավոր է իրականացնել այդ աշխատանքը»:




























