Իրանի ատոմային ծրագրի գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլին դեկտեմբերի 6-ին կարճ հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ` Իրանի եւ «վեցնյակի» բանակցություններից առաջ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Էշթոնը, ով ներկայացնում է «5+1» խումբը (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, եւ Գերմանիա), ընդգծել է բաց եւ արդյունավետ բանակցությունների անհրաժեշտությունը:
Ջալիլին կրկնել է, որ Իրանի իրավունքները պետք է պահպանվեն, եւ հավելել, թե բանակցությունները Ժնեւում պետք է հիմնված լինեն արդարության եւ փոխադարձ հարգանքի վրա:
«Վեցնյակի» եւ Իրանի բանակցությունները դադարեցվել էին 2009թ.:




























