Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին ուկրաինացի իր գործընկերոջը Նիկոլայ Ազարովին հրավիրել է այցելել Վրաստան` իրեն հարմար ժամանակ:
Ազարովին հրավերն ուղարկել է Ֆինանսների նախարարության վիզաների ծառայության ղեկավար Գեուրգի Ցխական կառավարության ղեկավարի հանձնարարությամբ:
Բացի այդ վրացական կողմն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել առեւտրատնտեսական համագործակցության վրաց-ուկրաինական միջկառավարական նիստ եւ բիզնես ֆորում ուկրաինացի եւ վրացի գործարարների համար:




























