«Դարի մարտի» նախաշեմին, ինչպես անվանել են 12 անգամ աշխարհի բռնցքամարտի չեմպիոն դարձած  Ֆլոյդ Մեյվեզերի եւ UFC վարկածով թեթեւ քաշի գործող չեմպիոն Քոնոր Մակգրեգորի միջեւ մենամարտը, «Թվիթերը» թողարկել մարտիկների պատկերներով էմոջիներ, փոխանցում է Life-ը: 

Հաղորդագրության մեջ ամերիկացի բռնցքամարտիկ Մեյվեզերի ոչ մեծ պատկերը հայտնվելու համար բավական է, որ օգտատերն օգտվի #FloydMayweather կամ #Mayweather հեշթեգերից: Համապատասխանաբար իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորի երկրպագուները կարող են նրա ֆիրմային էմոջին ակտիվացնել #ConorMcGregor եւ #McGregor հեշթեգերով: