Ռուսաստանի ԱԳՆ-ն չի հետաքրքրվում Wikileaks կայքի փաստաթղթերով եւ մտավախություն չունի ռուս դիվանագետների աշխատանքի վերաբերյալ նյութերի հրապարակումից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ինձ դա հետաքրքիր չէ»,- ասել է նա:
Բացի այդ, նա նշել է, թե չի մեկնաբանելու ամերիկյան դիվանագետներին հետ կանչելու տեղեկատվությունը: «Ես իրավունք չունեմ խառնվել պետքարտուղարության գործերի մեջ»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ ամերիկյան անաանուն աղբյուրը հայտնել էր, որ ստիպված են Wikileaks-ի հրապարակումներից հետո հետ կանչել մի շարք դիվանագետների:




























