ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ներքնազգեստ, որն, ըստ ամենայնի, պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ Երկրորդին: Այս մասին հայտնի է դարձել TMZ.com պորտալին:

Ըստ այդ կայքի, թագուհու անձնական այդ հագուստի սեփականատերը Ֆլորիդայի բնակիչ Ջոզեֆ դե Բիչկա Դոբրոնիյն է, ով մահացել է 2010-ի ամռանը: Թե կոնկրետ ինչպես է Եղիսաբեթ թագուհու վարտիքը` նրա անվանական ասեղնագործությամբ եւ ժանյակներով հայտնվել ամերիկացու մոտ, չի հստակեցվում: Հայտնի է միայն, որ թագուհին, իբր, մոռացել է իր ներքնազգեստը մասնավոր օդանավում, որով 1968-ին այցելում էր Չիլի: Հենց այդ ժամանակ էլ, վարտիքն ընկել է ջոզեֆի ձեռքը, ով այն պահել է շուրջ 40 տարի:

Պորտալի տվյալներով, թագուհու վարտիքի աճուրդի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել բրիտանական Hansons Auctioneers and Valuers աուկցիոն տունը, որը մտադիր է ձեռք բերել այդ իրը եւ աճուրդով վաճառել 6 հազար ֆունտ սթերլինգով:

Հատկանշական է, որ Hansons Auctioneers and Valuers-ն արքայական ներքնազգեստ վաճառելու փորձ արդեն ունի. 2008-ին աուկցիոն տունը աճուրդի էր հանել Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուգու վարտիքը, հաղորդում` lenta.ru-ն: