Ստամբուլում դեկտեմբերի 23-ին կայանալու է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ պետությունների ղեկավարների եւ վարչապետերի 11-րդ հանդիպումը:
Մինչ հանդիպումը դեկտեմբերի 20-21-ին կայանալու է բարձր պաշտոնյաների, իսկ դեկտեմբերի 22-ին նախարարների խորհրդի հանդիպումները: Բացի այդ, նիստին մասնակցելու են ՏՀԿ քարտուղարության եւ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՏՀԿ նախորդ նիստը կայացել է 2009թ. մարտին` Թեհրանում:
Կազմակերպությունը ստեղծվել է 1985թ. Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից: Այժմ դրա անդամ են Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Ուզբեկստանը:



























