Galaxy Note 7 սմարթֆոնի հրդեհման պատճառը գաջեթի մարտկոցի չլրամշակված կառույցն է: Այս մասին հայտարարել են Samsung ընկերության ներկայացուցիչները:

Ընկերությունը փորձաքննության արդյունքները ստացել է Samsung Galaxy Unpacked 2017-ի շրջանակում հատուկ հանձնաժողովի աշխատանքից հետո: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են ընկերության մասնագետներ եւ կողմնակի փորձագետներ:

Հրապարակված տվյալների համաձայն՝ հրդեհման պատճառը մարտկոցների թերություններն են, որոնք որակի վերահսկողության մասնագետների բացթողումն են եղել Galaxy Note 7 սմարթֆոնները հավաքելիս:

Ըստ Vladtime-ի՝ կորպորացիայում հայտարարել են, որ Galaxy Note 8-ի մարտկոցներն ամբողջությամբ անվտանգ կլինեն: